news news

Տուրիզմը և ֆիլմարտադրությունը․ համագործակցության հեռանկարներ

Մարտի 15-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Տուրիզմը և Ֆիլմարտադրությունը համագործակցության հեռանկարներ» խորագիրը կրող հանդիպում- քննարկումը։

 

Հանդիպման կազմակերպիչներն էին ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, Associated Television International հեռուստաարտադող ընկերությունը (ԱՄՆ), Academy Films ֆիլմարտադրող ընկերությունը (Հայաստան)։

 

Հանդիպման ընթացքում Associated Television International հեռուստաարտադող խոշոր ընկերության ղեկավար Դեյվիդ ՄկՔենզին ներկայացրեց իր առաջարկը հայաստանյան զբոսարշջային ընկերություններին։

 

Նա հայտարարեց, որ Associated Television International-ը նախատեսում է Հայաստանը գովազդող մի շարք տեսաֆիլմեր և հոլովակներ պատրաստել, որոնք անհատույց հիմունքով կփոխանցվեն ՀՀ կառավարությանը՝ Հայաստանը միջազգային շուկաներում որպես տուրիստական ուղղություն գովազդելու նպատակով։

 

Բացի այդ, նա հայտնեց, որ իր ընկերությունը պատրաստ է հայաստանյան տուր օպերատորների և հյուրանոցների համար նկարահանել մարկետինգային հոլովակներ, որոնք նրանք կարող են ազատ գործածել սեփական պրոդուկտն ու ծառայությունները լավագույնս ներկայացնելու համար։

 

«Մենք պատրաստ ենք նկարահանել և տրամադրել այդ նյութերը երեք ամսվա ընթացքում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը հայտնի դառնա լայն հանրությանը՝ որպես տուրիստական հրապուրիչ ու հետաքրքիր վայր։ Դրա համար պիտի խոսենք աշխարհի հետ բոլոր հասանելի միջոցներով», ասաց Դեյվիդ ՄկՔենզին։

Հանդիպմանն իր մասնակցությունը բերեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որը վարչապետի աշխատակազմի անունից երախտագիություն հայտնեց գործարար Սերգեյ Սարկիսովին, Դեյվիդ և Լորա ՄկՔենզիներին և Academy Films ընկերությանը կատարած աշխատանքի համար։  

Գասպարանն ընդգծեց, որ նրանց գործունեությունը 2018 թվականից սկսած կառավարություն-մասնավոր հատված համագործակցության հետևանքն է։

 

«Մենք պիտի կարողանանք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստանում կարողանա ներգրավվել և օգուտ քաղել զբոսաշրջությունից», ասաց Արսեն Գասպարյանը, շեշտելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար թիրախային ուղղություն է։

 

Academy Films ընկերության տնօրեն Արամ Թորոսյանն անդրադարձավ զբոսաշրջության ոլորտում այսօր առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Լրագրող, «Laura McKenzie’s Traveler» հաղորդաշարի հեղինակ Լորա ՄկՔենզին պատմեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանից ամերիկացի զբոսաշրջիկները իսկ հաղորդավար, դերասան, «Elizabeth Stanton’s Great Big World» ճամփորդական երիտասարդական հաղորդաշարի հեղինակ Էլիզաբեթ Սթենտոնը կիսվեց իր գաղափարներով այն մասին, թե ինչպես հետաքրքրել երիտասարդ զբոսաշրջիկներին։  

Latest