Academy films

production

Academy Films-ը կինոյի և հեռուստատեսության արտադրության

ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է: Հիմնադրումից ի վեր մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ: Մեր թիմում ընդգրկված են կինոարտադրության որոլտի լավագույն մասնագետները տարածաշրջանում (վավերագրական և խաղարկային կինո, անիմացիա, համակարգչային գրաֆիկա և այլն): Մեր նպատակն է՝ ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային շուկայի համար: Մեր առաքելությունն է՝ ընդլայնել տեղի մասնագետների ստեղծագործական ներուժը, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես կինոարտադրության համար հարմար ու հետաքրքիր լոկացիաներով հարուստ երկրի, միջազգային ճանաչողությանը:

Արտադրության նախապատրաստում

Academy Films-ը տրամադրում է լիարժեք աջակցություն ֆիլմարտադրության նախապատրաստական փուլում. սցենարի ստեղծում,  քաստինգի կազմակերպում և անցկացում, լոկացիաների որոնում և այլն:

Արտադրություն

Արտադրության փուլում մենք  ապահովում ենք և՛ նկարահանող անձնակազմի, և՛ ադմինիստրատիվ օղակի ծառայությունները: Փոքրածավալ պրոյեկտներին մենք տրամադրում ենք նաև անգլիախոս ֆիքսերների ծառայություններ:   

Հետարտադրական փուլ

Հետարտադրական փուլում Academy Films-ի ծառայություններն ընդգրկում են՝ գունային շտկում, մոնտաժ, ձայնի վերամշակում և մոնտաժ, ձայնադրում, ինչպես նաև CGI և 3D անիմացիայի մասնագետների տրամադրում:  

Դիստրիբուցիա

Academy Films-ը մի շարք հայտնի միջազգային կինո- և հեռուստապրոդուկտների դիստրիբուտորն է Հայաստանում: Ֆիլմերի և հեռուստահաղորդումների բազմաձայնային կրկնօրինակումն իրականացվում է արհեստավարժ դերասանների կողմից: Մենք ներկայացնում ենք նաև հայկական արտադրության ֆիլմերը միջազգային շուկաներում:

Ֆինանսա-իրավական ծառայություններ

Մենք ստանձնում ենք մեր հաճախորդների և գործընկերների հետ համատեղ իրականացվող նախագծերի ֆինանսա-իրավական վարումը:

Փոխադրում և լոգիստիկա

Մեր ընկերությունը տրամադրում է վարորդական ծառայություններ, ապահովում է նկարահանմանն անհրաժեշտ մեքենաներ, սարքավորումների ու անձնակազմի փոխադրում, ինչպես նաև նկարահանման հրապարակի մեքենարեր (գրիմի, տեսախցիկների, հանդերձանքի համար, ինչպես նաև թրեյլերներ՝ դերասանների համար):

Նկարահանման տեխնիկայի, գրասենյակների և ստուդիաների վարձակալում

Մենք պատրաստ ենք տրամադրել մեր հաճախորդների և գործընկերների ստեղծագործական գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորում: Academy Films ընկերությունը կօգնի ձեզ գտնել համապատասխան գրասենյակային տարածք, ինչպես նաև կապահովի ձայնագրման, լուսանկարչական, ստուդիաներով, տաղավարներով, մոնտաժային սեղաններով և այլն:  

Քեյթերինգ

Մենք տրամադրում ենք նկարահանման հրապարակի քեյթերինգային ծառայություններ: Ապահովում ենք շարժական խոհանոց, անհատական սննդակարգ և թարմ սննդի առաքում:   
partners

Մեր գործընկերները

Ահա այն ընկերությունները, որոնց հետ համագործակցելը հաճույք է մեզ համար